Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.2 — Ֆոնդի կառավարման օբյեկտը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.2 — Ֆոնդի կառավարման օբյեկտը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 968.2. Ֆոնդի կառավարման օբյեկտը 1. Ֆոնդի ակտիվներն են ֆոնդի մասնակիցների կողմից ներդրված (իսկ սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի դեպքում` ֆոնդի կառավարչի կողմից օրենքով նախատեսված այլ կարգով հավաքագրված) դրամական միջոցները և ֆոնդի կանոններով նախատեսված լինելու դեպքում նաև այնպիսի տեսակի գույքը, որում ներդրումային ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել, այն ակտիվները, որոնցում ներդրվել են այդ միջոցները և կառավարման արդյունքում

Ամբողջ Տեքստ

Հոդված 968.2. Ֆոնդի կառավարման օբյեկտը 1. Ֆոնդի ակտիվներն են ֆոնդի մասնակիցների կողմից ներդրված (իսկ սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի դեպքում` ֆոնդի կառավարչի կողմից օրենքով նախատեսված այլ կարգով հավաքագրված) դրամական միջոցները և ֆոնդի կանոններով նախատեսված լինելու դեպքում նաև այնպիսի տեսակի գույքը, որում ներդրումային ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել, այն ակտիվները, որոնցում ներդրվել են այդ միջոցները և կառավարման արդյունքում ստացված եկամուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներ:

2. Ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվները ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականությունն են: Ընդ որում, ֆոնդի մասնակցի` ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող ֆոնդի փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու, ինչպես նաև օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված դեպքերում ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող հարցերով որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքներով:

3. Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել ֆոնդերի (ենթաֆոնդերի) համար: (968.2-րդ հոդվածը լրաց.

22.12.10 ՀՕ-253-Ն, 01.03.17 ՀՕ-73-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել