ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հուլիսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
14 հուլիսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Փայլակ Հայրապետյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` քաղաքացի Փայլակ Հայրապետյանը 27.06.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ և 31-րդ հոդվածներին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 246-րդ հոդվածի երկրորդ մասը, 255-րդ հոդվածի յոթերորդ կետը և 249դ-րդ հոդվածը` ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը` ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը և դրա իրավակիրառ պրակտիկան` ՀՀ Սահմանադրության 1- ին, 3-րդ, 91-րդ, 14.1-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները` հանձին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի, չպարունակելով դատավարական գործընթացում հիմքերի նույնությունն ստուգելու կոնկրետ կառուցակարգ, առաջացնում է դատարանների կողմից կամայականությունների հնարավորություն` ոտնահարելով անձանց դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` գտնում ենք, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Դիմումի և կից փաստաթղթերի, մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. հոկտեմբերի 11-ի թիվ ԵԿԴ 1674/02/13 գործով վճռի ուսումնասիրությունը վկայում է, որ նույն անձանց միջև, միևնույն հիմքերով, նույն առարկայի վերաբերյալ արդեն իսկ առկա է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Նշված հիմքով էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել է գործի վարույթը:
Հարկ է արձանագրել, որ դիմողն իր կողմից վիճարկվող գործով արդեն իսկ մեկ անգամ անցել է դատական երեք ատյաններով, առկա է վերջնական դատական ակտ` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, որը կայացվել է 2012 թվականի նոյեմբերի 21-ին, սակայն այդ ժամանակ չի իրացրել սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքը:
Փ. Հայրապետյանը երկրորդ անգամ դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և սպառել դատական պաշտպանության միջոցները: Սույն գործով դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով, կարճել է գործով վարույթը:
Դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, 246-րդ հոդվածի 2-րդ մասը, 255-րդ հոդվածի 7-րդ կետը, 249դ-րդ և 305-րդ հոդվածները նրա նկատմամբ դիմումին կից ներկայացված դատական ակտերով չեն կիրառվել: Մինչդեռ համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետին, ապա դիմողը չի ներկայացրել վերջինիս ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ իրավական հիմնավորումներ, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը, որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված` խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում:
Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Բացի դրանից, դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարցը` ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության և օրինականության հարց:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման, բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Փայլակ Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
14 հուլիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հուլիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
