ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 104 — Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով 1.
Ամփոփում
Հոդված 104. Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով 1. Եթե անչափահասը կամ 21 տարին չլրացած անձն առաջին անգամ է մեղադրվում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը հիմնավորում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով: 2. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ դատարան
Ամբողջ Տեքստ
Հոդված 104. Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով 1. Եթե անչափահասը կամ 21 տարին չլրացած անձն առաջին անգամ է մեղադրվում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը հիմնավորում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով:
2. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի հետևյալ միջոցները. 1) տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը` առավելագույնը 1 տարի ժամկետով, 2) պատճառած վնասը հարթելու պարտականություն դնելը՝ առավելագույնը 6 ամիս ժամկետում, 3) ժամանցի ազատությունը սահմանափակելը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջներ սահմանելը` առավելագույնը 1 տարի ժամկետով, 4) ուսման անցնելը, ուսումը շարունակելը, 18-ից մինչև 21 տարեկանում հանցանք կատարած անձի՝ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի անցնելը, 5) հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրին կամ միջոցառմանը կամ վերականգնողական հաստատությունում վերականգնողական ծրագրին մասնակցելը:
3. 21 տարին չլրացած անձի նկատմամբ կարող է միաժամանակ նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց:
4. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի նշանակված միջոցից խուսափելու կամ դրա պայմանները խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է վերացնել նշանակված միջոցը և անչափահասին կամ 21 տարին չլրացած անձին ենթարկել սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված անվտանգության միջոցի:
5. Նոր հանցանք կատարելիս անչափահասը կամ 21 տարին չլրացած անձը քրեական պատասխանատվության ենթակա չէ նախկին հանցագործության համար, եթե վերջինիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց:
6. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նոր հանցագործության համար ազատվել քրեական պատասխանատվությունից` դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով:
7. Սույն գլխի իմաստով՝ տեղական ինքնակառավարման մարմին է համարվում համայնքի ղեկավարը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
