ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի Հօ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և Երևան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:»: Հոդված 2. Օրենքի 63-րդ հոդվածում` 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երևանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:».
2) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 66. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» և «Երևանի իրավական ակտերի տեղեկագրի» կառուցվածքը 1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից. 1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները. 2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները. 3) համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:
2. «Երևանի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից. 1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները. 2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:
3. Սույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-13-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-13-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.06.2009-07.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.01.16/3(669) Հոդ.50 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.01.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.06.2009 Ուժը կորցրել է 07.04.2018 Հիմնական ակտ 26.12.2008, ՀՕ-13-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.04.2002, ՀՕ-320 03.04.2002, ՀՕ-320 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-13-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
