Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198 — Վճռի օրինական ուժի մեջ մտնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 198 — Վճռի օրինական ուժի մեջ մտնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 198. Վճռի օրինական ուժի մեջ մտնելը 1. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։ 2. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից չբեկանվելու դեպքում այն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից: 3. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից մասնակի բեկանվելու դեպքում վճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտնում վեր

Ամբողջ Տեքստ

Հոդված 198. Վճռի օրինական ուժի մեջ մտնելը 1. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։

2. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից չբեկանվելու դեպքում այն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

3. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից մասնակի բեկանվելու դեպքում վճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու պահից, իսկ եթե վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվում է Վճռաբեկ դատարան, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձվելու, առանց քննության թողնվելու, վարույթ ընդունելը մերժվելու կամ վճռաբեկ բողոքը մերժվելու պահից:

5. Գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

6. Ալիմենտ բռնագանձելու, կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման, ինչպես նաև որդեգրման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

7. Եթե հայցագինը կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

8. Վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

9. Վճիռը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ գործին մասնակցող անձի համար: (198-րդ հոդվածը խմբ.

22.10.25 ՀՕ-366-Ն ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել