ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 87 — Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասը փոխանցելը 1.
Ամփոփում
Հոդված 87. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասը փոխանցելը 1. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ բաժնեհավաք կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մի մասը փոխանցել ընկերակցության այլ մասնակցի կամ երրորդ անձի: 2. Բաժնեմասը (դրա մասը) այլ անձի փոխանցելու դեպքում նրան ամբողջությամբ կամ համապատասխան մասով անցնում են բաժնեմասը (դրա մասը) հանձնող մասնակցի իրավունքները: Անձը, ում փո
Ամբողջ Տեքստ
Հոդված 87. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասը փոխանցելը 1. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ բաժնեհավաք կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մի մասը փոխանցել ընկերակցության այլ մասնակցի կամ երրորդ անձի:
2. Բաժնեմասը (դրա մասը) այլ անձի փոխանցելու դեպքում նրան ամբողջությամբ կամ համապատասխան մասով անցնում են բաժնեմասը (դրա մասը) հանձնող մասնակցի իրավունքները: Անձը, ում փոխանցված է բաժնեմասը (դրա մասը), պատասխանատվություն է կրում ընկերակցության պարտավորությունների համար` սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով:
3. Ընկերակցության մասնակցի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի փոխանցելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը և հանգեցնում սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքներին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
