ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 57 — Հիմնական և լրացուցիչ պատիժները 1.
Ամփոփում
Հոդված 57. Հիմնական և լրացուցիչ պատիժները 1. Հանրային աշխատանքները, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ: 2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը և օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ: 3. Տու
Ամբողջ Տեքստ
Հոդված 57. Հիմնական և լրացուցիչ պատիժները 1. Հանրային աշխատանքները, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:
2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը և օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:
3. Տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում են և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժներ:
4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
