ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մայիսի 7 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.10-րդ հոդվածով. «Հոդված 154.10. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը 1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից խոշոր չափով չկատարելը կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրում քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չներառելը (եթե դրանք ձեռք են բերվել կամ մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից ցածր գնով կամ մինչև նախընտրական հիմնադրամի կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի ձևավորումը), որը կազմել է խոշոր չափ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կամ հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը քվեարկությունից հետո մինչև օրենքով՝ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընկած ժամանակահատվածում չներկայացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկը գերազանցող գումարը (արժեքը)։»։ Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հավելվածը 154.9-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 154․10-րդ հոդվածով. «Հոդված 154.10. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը»։ Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մայիսի 27 Երևան ՀՕ-204-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-204-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2022-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.05.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.05.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2022 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 07.05.2021, ՀՕ-204-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-204-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
