«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 հունվարի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ
2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 հունվարի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 42.1- րդ հոդվածի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն 2011թ. դեկտեմբերի 29-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 4-րդ մասի, 185- րդ հոդվածի, 262-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 1-ին, 3-րդ, 14.1-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին։
Դիմողը գտնում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում «տեղեկատվություն» եզրույթի սահմանման մեջ օրենսդիրը չի ներառել «օրենքի պահանջով կայացված ակտերը», որպես տեղեկատվության տեսակ, ինչը հանգեցնում է իրավական բացի։ Արդյունքում օրենքը չի ապահովում ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով մարդուն երաշխավորված տեղեկատվության ազատության իրավունքը։
Դիմողը նշում է նաև, որ վերոհիշյալ դրույթը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչը պատճառ է հանդիսանում տվյալ իրավանորմի տարաբնույթ մեկնաբանությունների։
Գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ 1.Նախ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող իրավադրույթների սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես դրանց կիրառման իրավաչափության հարցին։ Միաժամանակ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ և հիմնավորումներ։
Այլ խոսքով դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարցը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 4-րդ մասի, 185-րդ հոդվածի և 262-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ սույն օրենսգրքի 26-րդ գլուխը ելնելով քրեական դատավարության առանձնահատկություններից, նախատեսել է դատավարական տվյալ փուլին բնորոշ համապատասխան որոշումների տրամադրման սահմանափակ կարգավորում։ Օրենսդրի տրամաբանությամբ դատավարական համապատասխան որոշումներին իրավունք ունեն ծանոթանալու այն բոլոր ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը շոշափվում են այդ որոշումներով։ Ուստի դիմողի պնդումերն ակնհայտորեն նպատակաուղղված են իր համար առավել ցանկալի իրավակարգավորման սահմանմանը և բնավ սահմանադրաիրավական վեճ չեն հարուցում։
3. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կապակցությամբ ենթադրյալ օրենսդրական բացի մասին դիմողի պնդումն անհիմն է հետևյալ հիմնավորմամբ։ Օրենսդրական բացի որպես իրավունքի բացի տարատեսակի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումները 05.02.2010թ. ՍԴՈ-864 և 14.09.2010թ. ՍԴՈ-914 որոշումներում։ Վերջին որոշման 7-րդ կետում ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա, մասնավորապես այն դեպքում, երբ ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա։
Սույն գործին կցված դատական ակտերի վերլուծությունը վկայում է, որ հիմնախնդրի վերաբերյալ ձևավորված է միասնական և հստակ իրավակիրառական պրակտիկա։ Եթե անգամ առկա է օրենսդրական բաց, ապա նկատի ունենալով խնդրի առնչությամբ սահմանադրական դատարանի վերը մատնանշված իրավական դիրքորոշումները, այդպիսի բացի լրացման իրավունքը պատկանում է օրենսդիր մարմնին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
16 հունվարի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
