ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 743 — Շինարարությունը նյութերով և սարքավորումներով ապահովելը 1.
Ամփոփում
Հոդված 743. Շինարարությունը նյութերով և սարքավորումներով ապահովելը 1. Շինարարությունը նյութերով` ներառյալ կոնստրուկցիաներով կամ սարքավորումներով, ապահովելու պարտականությունը կրում է կապալառուն, եթե շինարարական կապալի պայմանագրով նախատեսված չէ, որ ամբողջ շինարարությունը կամ դրա որոշակի մասն ապահովում է պատվիրատուն: 2. Կողմը, որի պարտականության մեջ է մտնում շինարարության ապահովումը, պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերը կամ սարքավորումնե
Ամբողջ Տեքստ
Հոդված 743. Շինարարությունը նյութերով և սարքավորումներով ապահովելը 1. Շինարարությունը նյութերով` ներառյալ կոնստրուկցիաներով կամ սարքավորումներով, ապահովելու պարտականությունը կրում է կապալառուն, եթե շինարարական կապալի պայմանագրով նախատեսված չէ, որ ամբողջ շինարարությունը կամ դրա որոշակի մասն ապահովում է պատվիրատուն:
2. Կողմը, որի պարտականության մեջ է մտնում շինարարության ապահովումը, պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերը կամ սարքավորումները` առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման, օգտագործելու անհնարինության համար, եթե չի ապացուցում, որ դրանք օգտագործելու անհնարինությունն առաջացել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար պատասխանատու է մյուս կողմը:
3. Առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման` պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումներն օգտագործելու անհնարինության ու պատվիրատուի կողմից դրանց փոխարինումը մերժելու դեպքում կապալառուն իրավունք ունի հրաժարվել շինարարական կապալի պայմանագրից ու պատվիրատուից պահանջել վճարելու պայմանագրի գնի` կատարված աշխատանքին համարժեք մասը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
