Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.3 — Կիրառվող հասկացությունները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.3AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.3 — Կիրառվող հասկացությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 443.3. Կիրառվող հասկացությունները 1. Սույն գլխում, ինչպես նաև սույն գլխի դրույթներից բխող՝ Օրենսգրքի այլ հոդվածներում նշված հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը, մասնավորապես՝ 1) Ստանդարտ ՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ ներառյալ վերջինիս Մեկնաբանությունը, որը հաստատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2014 թվականի

Ամբողջ Տեքստ

Հոդված 443.3. Կիրառվող հասկացությունները 1. Սույն գլխում, ինչպես նաև սույն գլխի դրույթներից բխող՝ Օրենսգրքի այլ հոդվածներում նշված հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը, մասնավորապես՝ 1) Ստանդարտ ՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ ներառյալ վերջինիս Մեկնաբանությունը, որը հաստատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2014 թվականի հուլիսի 15-ին, ներառյալ՝ հետագա փոփոխությունները: Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաև դրա փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական կայքում. 2) կ ոնվենցիա ՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիան, ներառյալ հետագա փոփոխությունները. 3) հ ամաձայնագիր ՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2024 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը, ներառյալ հետագա փոփոխությունները. 4) տ եղեկությունների տրամադրում ՝ հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված հաշվետվություն, որով Ստանդարտով սահմանված տեղեկությունները հաշվետու ֆինանսական հաստատությունը ներկայացնում է հարկային մարմին. 5) հ աշվետու հաշիվ ՝ մեկ կամ մի քանի հաշվետու անձանց պատկանող ֆինանսական հաշիվ կամ պասիվ ոչ ֆինանսական կազմակերպության հաշիվ, որը վերահսկվում է հաշվետու անձ հանդիսացող անձանց կողմից, և որը նույնականացվել է որպես այդպիսին՝ Ստանդարտով նախատեսված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի կիրառման արդյունքում. 6) հ աշվետու անձ ՝ հաշվետու պետության անձ, բացառությամբ ընկերության, որի բաժնետոմսերը պարբերաբար վաճառվում են արժեթղթերի մեկ կամ մի քանի մասնագիտացված շուկայում, այդ ընկերության փոխկապակցված ընկերության, պետական մարմնի, միջազգային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ ֆինանսական հաստատության. 7) հ աշվետու ֆինանսական հաստատություն ՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական հաստատություն (բացառությամբ այդ ֆինանսական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող մասնաճյուղերի) և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատության մասնաճյուղ, որոնք Ստանդարտի և սույն կետի իմաստով ոչ հաշվետու ֆինանսական հաստատություններ չեն: Ոչ հաշվետու ֆինանսական հաստատությունների ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով. 8) հ աշվետու պետություն ՝ պետություն, որի հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Փոխանակում իրականացնող պետությունների ցանկը յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը հարկային մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքում. 9) ա զատված հաշիվ ՝ Ստանդարտով սահմանված հաշիվներ, որոնց ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել