«ԷՄՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-238)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 նոյեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 238 | «ԷՄՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ
«ԷՄՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱ-
ՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը քննության առնելով «Էմմա Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. Էմմա Գրիգորյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 7-ին: Սահմանադրական դատարանի 2026 թվականի օգոստոսի 25-ի ՍԴԱՈ-187 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննու- թյան, գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը:
2. Հաշվի առնելով, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ նշված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես՝ այլ մարմիններից անհրաժեշտ է սույն գործով ապացույցներ պահանջել, ուստի` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման: 2
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Սահմա- նադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
«Էմմա Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման հիմքերը վերանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Է. ՇԱԹԻՐՅԱՆ
3 նոյեմբերի 2026 թվականի
ՍԴԱՈ-238
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 նոյեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-238
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
