ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 88 — Պահառուին ներկայացվող լրացուցիչ պահանջները 1.
Ամփոփում
Հոդված 88. Պահառուին ներկայացվող լրացուցիչ պահանջները 1. Պահառուի նկատմամբ տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արժեթղթերի պահառուին վերաբերող դրույթները, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ: 2. Պահառուի ներքին կազմակերպման կառուցվածքը և գործառնական համակարգը, ֆինանսական դրությունը, գործունեության տարածքը, տեխնիկական համակարգերը և միջոցները, նրա գործառույթների իրականացման գործընթացում ընդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 88. Պահառուին ներկայացվող լրացուցիչ պահանջները 1. Պահառուի նկատմամբ տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արժեթղթերի պահառուին վերաբերող դրույթները, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:
2. Պահառուի ներքին կազմակերպման կառուցվածքը և գործառնական համակարգը, ֆինանսական դրությունը, գործունեության տարածքը, տեխնիկական համակարգերը և միջոցները, նրա գործառույթների իրականացման գործընթացում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստվածությունը և փորձառությունը պետք է համարժեք լինեն օրենքով, նորմատիվ իրավական ակտերով և պահառության պայմանագրով նախատեսված գործառույթների իրականացումն ապահովելու համար:
3. Կենտրոնական բանկը պահառուների կառուցվածքի և գործունեության նկատմամբ կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ:
4. Պահառուն իր պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իր պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):
5. Ֆոնդի (պայմանագրային ֆոնդի կառավարչի) և պահառուի միջև կնքված պայմանագիրը չի կարող սահմանափակել պահառուի` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պատասխանատվությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
