Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-23119 հունիսի, 1998 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 19 հունիսի 1998 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86 հոդվածի ծանոթագրության` ա) 1-ին կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով. բ) 2-րդ կետում «հնգապատիկից մինչև հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկից մինչև հազարապատիկի» բառերով. գ) 3-րդ կետում «հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի» բառերով. դ) 4-րդ կետում «երկուհազարապատիկի» բառը փոխարինել «երեքհազարապատիկի» բառով: Հոդված 2 . Օրենսգրքի 92 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Գույքի մանր հափշտակումը` յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում կամ գույքի մանր հափշտակումը գողության միջոցով` պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է նախկինում հափշտակության համար դատապարտված անձի կողմից` պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Հոդված 3 . Օրենսգրքի 173 հոդվածի առաջին մասի սանկցիայում «ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչև քառասնապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով: Հոդված 4 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53 հոդվածի դիսպոզիցիայից հանել «գողության (բացի անձնական գույքից)» բառերը, իսկ ծանոթագրությունում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով: Հոդված 5. Օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները և որոշումները վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա, դրանք կայացրած դատարանների կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կայացրած համապատասխան դատավճիռները և որոշումները` դատապարտյալի պատիժը կրելու վայրում գտնվող դատարանի կողմից` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության ն ախագահ Ռ. Քոչարյան Երևան 14 հուլիսի 1998 թ. ՀՕ-231 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-231 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.08.1998-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.07.27/15(48) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.06.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.07.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.08.1998 Հիմնական ակտ 19.06.1998, ՀՕ-231 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունիսի, 1998 թ.
Գործի #:
ՀՕ-231
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել