Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 238 — Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 238AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 238 — Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 238. Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը 1. 18 տարին լրացած անձի կողմից անչափահասին հանցագործության հմտություններ սովորեցնելը, անչափահասի մեջ հանցավոր գաղափարախոսություն, հանցավոր ենթամշակույթի ավանդույթներ, հանցավոր վարքագծի կանոններ կամ սովորույթներ սերմանելը կամ հանցանքներ կատարելու քարոզը, ինչպես նաև անչափահասի նախաձեռնությամբ իր կամ այլ անձի կողմից կատարվող հանցանքին մասնակից դարձնելը` պատժվում է տուգանքով

Ամբողջ Տեքստ

Հոդված 238. Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը 1. 18 տարին լրացած անձի կողմից անչափահասին հանցագործության հմտություններ սովորեցնելը, անչափահասի մեջ հանցավոր գաղափարախոսություն, հանցավոր ենթամշակույթի ավանդույթներ, հանցավոր վարքագծի կանոններ կամ սովորույթներ սերմանելը կամ հանցանքներ կատարելու քարոզը, ինչպես նաև անչափահասի նախաձեռնությամբ իր կամ այլ անձի կողմից կատարվող հանցանքին մասնակից դարձնելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ 2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) անչափահասին հանցավոր կազմակերպության մեջ ներգրավելով կամ 2) անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել