Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-38 փետրվարի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 փետրվարի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

8 փետրվարի 2010թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով քաղաքացի Սվետա Հարությունյանի ` դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց․

1. Քաղաքացի Սվետա Հարությունյանը 25.01.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետով սահմանված դրույթների սահմանադրականությունը:

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ»:

Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը գտնում է, որ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի նշված դրույթը պատճառ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ փաստական հանգամանքների համար կիրառման ենթակա օրենսդրության ոչ ճիշտ ընտրության, օրենքի կամայական մեկնաբանման և, որպես հետևանք, անձանց` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի կոպիտ խախտման:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ.

ա) դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոնշյալ հոդվածների դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը․ ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:

բ) Դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել նաև, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ անհիմն է:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 69-րդ հոդվածի 7-րդ կետերերի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սվետա Հարությունյանի դիմումի քննությունը մերժել: Նախագահող`

Անդամներ`

8 փետրվարի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 փետրվարի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել