Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-5-Ն5 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «14) քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում.». 2) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում` 1) վերնագիրը «Պետական» բառից հետո լրացնել «և համայնքային» բառերով.

2) 1-ին մասի «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների պաշտոնների)» բառերը փոխարինել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնների)» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Համայնքային պաշտոններն են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի, Հայաստանի Հանրապետության համայնքների ավագանիների անդամների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնները։». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով. «14. Համայնքային ծառայության պաշտոնը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի)» բառերով: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև համայնքային ծառայության» բառերը: Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «բաժնեմաս» բառը փոխարինել «մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ)» բառերով: Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով: Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. փետրվարի 25 Երևան ՀՕ-5-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-5-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.03.2013-20.11.2019) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.03.13/14(954) Հոդ.172 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.02.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.02.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.03.2013 Ուժը կորցրել է 20.11.2019 Հիմնական ակտ 05.02.2013, ՀՕ-5-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.05.2011, ՀՕ-172-Ն 26.05.2011, ՀՕ-172-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ՀՕ-5-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել