Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-203 սեպտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 սեպտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա.

Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գևորգ Գյոզալյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գևորգ Գյոզալյանը 2012թ. օգոստոսի 20-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27.1, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 155 և 158-րդ հոդվածների դրույթները։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերի բովանդակությունից երևում է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել Արդարադատության խորհրդին առանց որևէ պատճառաբանության վերադարձնել անձանց դիմումները։ Արդարադատության խորհրդի որևէ գործողություն ենթակա չէ դատական վերահսկողության, անգամ այն դեպքում, երբ աշխատակիցը դիտավորյալ չի ընդունում դիմումը կամ ընդունելով անձանց դիմումները միանձնյա որոշում է կայացնում վերադարձնել դրանք։ Դիմողը գտնում է նաև, որ համաձայն վիճարկվող նորմերի և իրավակիրառական պրակտիկայի Արդարադատության խորհրդի գործողությունները ենթակա չեն բողոքարկման, քանի որ վերջինս հանդես է գալիս որպես դատարան, և որ Արդարադատության խորհրդի գործողությունները ենթակա չեն վերահսկողության ընդհանրապես և դատական վերահսկողության մասնավորապես։ Այս առումով, ըստ դիմողի, ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածն այնքանով, որքանով չի սահմանում, որ Արդարադատության խորհրդի կողմից դիմումների պատասխանները պետք է լինեն պատճառաբանված, ինչպես նաև նույն օրենսգրքի 158-րդ հոդվածը, որն ընդհանրապես թույլ չի տալիս այդ մարմնի որևէ գործողություն/ անգործություն դատական վերահսկողության առարկա դարձնել, հակասում է ՀՀ Սահմանադրության 27.1, 18 և 19-րդ հոդվածներին։ Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Դատական կազմը գտնում է, որ հաշվի առնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով դիմումը ենթակա է քննության ընդունելու միայն մասնակի ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների մասով։

Քաղաքացի Սամվել Մնացականյանի դիմումի հիման վրա, որով, ի թիվս այլնի, բողոքարկվել է ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի սահմանադրականությունը, համապատասխան գործով սահմանադրական դատարանում նշանակված է դատաքննություն սույն թվականի հոկտեմբերի 23-ին։ Ուստի սույն գործը կարող է միավորվել քաղաքացի Սամվել Մնացականյանի դիմումի հիման վրա վերը հիշատակված գործին և քննության առնվել նույն դատական նիստում։ Ինչ վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքի 155 և 158-րդ հոդվածների մյուս դրույթներին, ապա առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով նշված դրույթների մասով դիմումի քննությունը ենթակա է մերժման, քանի որ դրանք չեն կիրառվել դատարանների կողմից, ինչը հիմք է հանդիսանում դիմողին համարելու որպես ՀՀ դատական օրենսգրքի տվյալ դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունեցող համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Գևորգ Գյոզալյանի անհատական դիմումով գործը ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 158-րդ հոդվածի 1-ին մասով ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

3 սեպտեմբերի 2012թ.

ՍԴԴԿՈ/1-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել