Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 928.3 — Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիրը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 928.3AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 928.3 — Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիրը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 928.3. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիրը 1. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվին մուտքագրել պետական մարմինների (հիմնարկների), պետական կազմակերպությունների աշխատողների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց համար որպես սոցիալական երաշխիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրվող մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 928.3. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիրը 1. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվին մուտքագրել պետական մարմինների (հիմնարկների), պետական կազմակերպությունների աշխատողների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց համար որպես սոցիալական երաշխիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրվող միջոցները և հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրություններն իրականացնել միայն օրենքով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով և գործառնությունների համար:

2. Սոցիալական փաթեթի հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել