Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 127 — Շահութահարկի նվազեցումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 127AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 127 — Շահութահարկի նվազեցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 127. Շահութահարկի նվազեցումը 1. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-145-Ն) 2. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-145-Ն) 3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված (պակաս ստացված) եկամուտների չափով, բացառությամբ 1) եթե հաշվետու տարվա պ

Ամբողջ Տեքստ

Հոդված 127. Շահութահարկի նվազեցումը 1. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-145-Ն) 2. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-145-Ն) 3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված (պակաս ստացված) եկամուտների չափով, բացառությամբ 1) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար սահմանված է սուբսիդիայի հատկացում. 2) եթե տվյալ ռեզիդենտ շահութահարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ ծանուցման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ ծանուցման կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած հարկային վնասները փոխհատուցման ենթակա չեն: (127-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, 11.04.24 ՀՕ-145-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 11.04.24 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել