Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 349 — Դատավճռի կառուցվածքը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 349AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 349 — Դատավճռի կառուցվածքը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 349. Դատավճռի կառուցվածքը 1. Դատավճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: 2. Դատավճռի ներածական մասում նշվում են` 1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից. 2) դատավճիռը կայացնելու վայրը և ժամանակը. 3) դատավճիռը կայացնող դատարանի անվանումը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, հանրային մեղադրողը, վարույթի մասնավոր մասնակիցները. 4) մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյա

Ամբողջ Տեքստ

Հոդված 349. Դատավճռի կառուցվածքը 1. Դատավճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Դատավճռի ներածական մասում նշվում են` 1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից. 2) դատավճիռը կայացնելու վայրը և ժամանակը. 3) դատավճիռը կայացնող դատարանի անվանումը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, հանրային մեղադրողը, վարույթի մասնավոր մասնակիցները. 4) մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և այլ վերաբերելի տեղեկություններ. 5) քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է ներկայացվել:

3. Դատավճռի նկարագրական մասում նշվում են՝ 1) մեղադրանքի փաստական նկարագրությունը. 2) դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները. 3) դատարանի փաստական վերլուծությունները. 4) հետազոտված ապացույցների հիման վրա դատարանի կողմից հաստատված կամ հերքված փաստական հանգամանքները:

4. Դատավճռի պատճառաբանական մասում նշվում են՝ 1) կիրառվող իրավունքը, այդ թվում՝ միջազգային պայմանագրերը. 2) դատարանի իրավական վերլուծությունները. 3) դատարանի հետևությունները և դրանց իրավական հիմնավորումները. 4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է դատավճիռ կայացնելիս:

5. Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են` 1) դատարանի որոշումները. 2) դատավճռի բողոքարկման կարգը:

6. Նախագահողը կնքում է դատավճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում դատավճռի եզրափակիչ մասը: (349-րդ հոդվածը խմբ. 25.03.26 ՀՕ-131-Ն) (25.03.26 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել