Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 378 — Երկու և ավելի մեքենաների ուղերթ դուրս գալու դեպքում նշանակվում է շարասյան պետ: Թե ´ շարասյան կազմում և թե ´ առանձին մեքենաներով մարդկանց և պայթյունավտանգ բեռների տեղափոխման դեպքում
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 378AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 378 — Երկու և ավելի մեքենաների ուղերթ դուրս գալու դեպքում նշանակվում է շարասյան պետ: Թե ´ շարասյան կազմում և թե ´ առանձին մեքենաներով մարդկանց և պայթյունավտանգ բեռների տեղափոխման դեպքում

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 378. Երկու և ավելի մեքենաների ուղերթ դուրս գալու դեպքում նշանակվում է շարասյան պետ: Թե ´ շարասյան կազմում և թե ´ առանձին մեքենաներով մարդկանց և պայթյունավտանգ բեռների տեղափոխման դեպքում յուրաքանչյուր մեքենայի համար նշանակվում է մեքենայի ավագ: Այլ դեպքերում մեքենաների ավագները նշանակվում են ըստ անհրաժեշտության` գնդի հրամանատարի որոշմամբ: Շարասյան պետը (մեքենայի ավագը) նշանակվում է ճանապարհային երթևեկության կանոններն իմացող սպաներից, ենթասպա

Ամբողջ Տեքստ

Հոդված 378. Երկու և ավելի մեքենաների ուղերթ դուրս գալու դեպքում նշանակվում է շարասյան պետ: Թե ´ շարասյան կազմում և թե ´ առանձին մեքենաներով մարդկանց և պայթյունավտանգ բեռների տեղափոխման դեպքում յուրաքանչյուր մեքենայի համար նշանակվում է մեքենայի ավագ: Այլ դեպքերում մեքենաների ավագները նշանակվում են ըստ անհրաժեշտության` գնդի հրամանատարի որոշմամբ: Շարասյան պետը (մեքենայի ավագը) նշանակվում է ճանապարհային երթևեկության կանոններն իմացող սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է առաջադրված խնդրի լուծման և մեքենայի (մեքենաների) ճիշտ շահագործման, մեքենայում (մեքենաներում) գտնվող անձնակազմի կարգապահության, նրա կողմից անվտանգության պահպանման համար: Շարասյան պետը (մեքենայի ավագը) պարտավոր է` - նախքան մեքենայի (մեքենաների) շարժվելը ստուգել մարդկանց նստեցման և բեռի բեռնման կանոնների պահպանումը, վերահսկել կարգուկանոնը նստեցման (բեռնման), իջեցման (բեռնաթափման) և մեքենաներում (մեքենայում) անձնակազմի տեղավորման ժամանակ. - մեքենայի (մեքենաների) ընթացքի ժամանակ հետևել երթուղու, ինչպես նաև շարժման սահմանված արագության պահպանման, վարորդի (վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կատարմանը, իսկ մեքենաներում գտնվող անձնակազմի կողմից զինվորական կարգապահության անվտանգության պահանջների կատարմանը: Շարասյան պետին (մեքենայի ավագին) արգելվում է վարել մեքենան կամ ստիպել վարորդին` ղեկը ուրիշին հանձնել, արձակել այնպիսի հրամաններ, որոնք հարկադրում են վարորդին խախտել ճանապարհային երթևեկության կանոնները կամ գերազանցել սահմանված արագությունը: Շարասյուների պետերը (մեքենաների ավագները) տվյալ փոխադրումը կազմակերպող անձինք կամ իրենց անմիջական պետերը հրահանգավորում են առաջադրանքների կատարման նպատակների, կարգի և ժամկետների մասին, ինչպես նաև երթևեկության անվտանգության պահանջների կատարման վերաբերյալ: Բացի այդ, ստորաբաժանումների հրամանատարները մեքենաների վարորդներին հրահանգավորում են մեքենաների շահագործման կանոնների պահպանման, ճանապարհային երթևեկության կանոնների և ուղերթում նրանց վարքագծի մասին: Վարորդներին կտրականապես արգելվում է մեքենայի ղեկը հանձնել որևէ մեկին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել