ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածում` 1) 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը» բառերը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով. «6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»: Հ ոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 21. Ոստիկանության ծառայողի վարձատրությունը 1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հ ոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում` 1) վերնագրի և տեքստի «Նպաստները» և «նպաստի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Դրամական օգնությունը» և «դրամական օգնության» բառերով.
2) «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով: Հ ոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երրորդ նախադասությունը: Հ ոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հ ոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասից հանել առաջին նախադասությունը: Հ ոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով: Հ ոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը «կանոնագրքով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»: Հ ոդված 9. Օրենքի 48-րդ հոդվածը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով: Հ ոդված 10. Օրենքի 49-րդ հոդվածում` 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».
3) 4-րդ մասի «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառով: Հ ոդված 11. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը: Հ ոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-164-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-164-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2014-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.26 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.12.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.12.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2014 Հիմնական ակտ 12.12.2013, ՀՕ-164-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-401-Ն 03.07.2002, ՀՕ-401-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 դեկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-164-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
