ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 772 — Կատարողի պարտականությունները Կատարողը, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով, պարտավոր է` 1) աշխատանքները կատարել պատ
Ամփոփում
Հոդված 772. Կատարողի պարտականությունները Կատարողը, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով, պարտավոր է` 1) աշխատանքները կատարել պատվիրատուի հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանքին համապատասխան և դրանց արդյունքները պատվիրատուին հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում. 2) պատվիրատուի հետ համաձայնեցնել երրորդ անձանց պատկանող մտավոր գործունեության պահպանվող արդյունքների օգտագործման, դրան
Ամբողջ Տեքստ
Հոդված 772. Կատարողի պարտականությունները Կատարողը, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով, պարտավոր է` 1) աշխատանքները կատարել պատվիրատուի հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանքին համապատասխան և դրանց արդյունքները պատվիրատուին հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում. 2) պատվիրատուի հետ համաձայնեցնել երրորդ անձանց պատկանող մտավոր գործունեության պահպանվող արդյունքների օգտագործման, դրանց օգտագործման համար իրավունքների ձեռքբերման անհրաժեշտությունը. 3) իր ուժերով և իր հաշվին վերացնել աշխատանքների կատարման ընթացքում իր մեղքով թույլ տրված այն թերությունները, որոնք կարող են հանգեցնել տեխնիկական առաջադրանքում կամ պայմանագրում նախատեսված տեխնիկական, տնտեսական պարամետրերից շեղումների. 4) պատվիրատուին անհապաղ տեղեկացնել աշխատանքների սպասվելիք արդյունքների ստացման անհնարինության հայտնաբերման կամ աշխատանքները շարունակելու աննպատակահարմարության մասին. 5) պատվիրատուին երաշխավորել այլ անձանց բացառիկ իրավունքները չխախտող պայմանագրով ստացված արդյունքների հանձնումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
