Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 153 — Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելը, տրամադրելը, փորձարկելը կամ կիրառելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 153AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 153 — Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելը, տրամադրելը, փորձարկելը կամ կիրառելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 153. Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելը, տրամադրելը, փորձարկելը կամ կիրառելը 1. Քիմիական, կենսաբանական, միջուկային կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ դրան համալրող որևէ բաղադրամաս, կամ դա ստեղծելու նպատակով՝ դրա կազմի մեջ մտնող նյութ կամ դրա տարածման կամ փոխադրման հատուկ սարք կամ միջոց ստեղծելը, արտադրելը, մշակելը, ձեռք բերելը, պահելը, կուտակելը, փոխադրելը կամ իրացնելը, կամ միջազգային պայմանագրով

Ամբողջ Տեքստ

Հոդված 153. Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելը, տրամադրելը, փորձարկելը կամ կիրառելը 1. Քիմիական, կենսաբանական, միջուկային կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ դրան համալրող որևէ բաղադրամաս, կամ դա ստեղծելու նպատակով՝ դրա կազմի մեջ մտնող նյութ կամ դրա տարածման կամ փոխադրման հատուկ սարք կամ միջոց ստեղծելը, արտադրելը, մշակելը, ձեռք բերելը, պահելը, կուտակելը, փոխադրելը կամ իրացնելը, կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման հատուկ միջոցներ օգտագործելը` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամաս կամ դրանց նկատմամբ վերահսկողությունն այլ պետությանը, պետությունների խմբին, միջազգային կամ այլ կազմակերպությանը կամ խմբավորմանը կամ անձին տրամադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ միջոց ապօրինի փորձարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

4. Միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ միջոց կիրառելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել