ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 711 — Աշխատանքը պատվիրատուի նյութերի օգտագործմամբ կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 711. Աշխատանքը պատվիրատուի նյութերի օգտագործմամբ կատարելը 1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար, աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու մասին, ինչպես նաև նրան վերադարձնել դրանց մնացորդը կամ իր մոտ մնացած չօգտագործված նյութի արժեքի հաշվառմամբ` պատվիրատուի համաձայնությամբ, նվազեցնել աշխատանքի գինը: 2. Եթե պատվիրատուի տրամադրած նյութերի թերությունների պատճառ
Ամբողջ Տեքստ
Հոդված 711. Աշխատանքը պատվիրատուի նյութերի օգտագործմամբ կատարելը 1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար, աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու մասին, ինչպես նաև նրան վերադարձնել դրանց մնացորդը կամ իր մոտ մնացած չօգտագործված նյութի արժեքի հաշվառմամբ` պատվիրատուի համաձայնությամբ, նվազեցնել աշխատանքի գինը:
2. Եթե պատվիրատուի տրամադրած նյութերի թերությունների պատճառով աշխատանքի արդյունքը ձեռք չի բերվել կամ ձեռք բերված արդյունքը եղել է այնպիսի թերություններով, որոնք այն դարձնում են կապալի պայմանագրով նախատեսված օգտագործման, իսկ կապալի պայմանագրում նման պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, կապալառուն իր կատարած աշխատանքի դիմաց իրավունք ունի պահանջել վարձատրություն:
3. Կապալառուն սույն հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքը կարող է իրականացնել, եթե ապացուցում է, որ նյութերի թերությունները չէին կարող իր կողմից հայտնաբերվել այդ նյութերի պատշաճ ընդունման դեպքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
