ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը 1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է հավաստագրման եղանակով՝ հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով կամ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող պետական աջակցության այլ ձևերով:
2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձևերի տրամադրման կարգերը:»: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «երկու» բառով.
2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. « Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրավերով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին:»: Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «2022 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2023 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից հինգ տարի ժամկետով:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. 2019 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-570-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-570-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.12.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.12.2022 Հիմնական ակտ 16.12.2022, ՀՕ-570-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.12.2014, ՀՕ-245-Ն 17.12.2014, ՀՕ-245-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-570-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
