ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հունիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 15 | ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
20 հունիսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղ. Իրինա Եդիգարյանի դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Իրինա Եդիգարյանը դիմել է ՀՀ սահմանադրական
դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի, 204.34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 233-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 5, 6, 17, 18, 19 և 20-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
1. Դիմողը նշում է, որ ըստ Երևանի քաղաքապետարանի «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ ՊՈԱԿ-ի իր դեմ հայցի հողամասը և վրայի անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու նպատակով պայմանագիր կնքելուն հարկադրելու և տարածքից վտարելու պահանջի մասին դատավարությունն ընթացել է Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի ոտնահարմամբ։
Դիմողի կարծիքով չնայած այն փաստին, որ խնդրո առարկա գործի դատավարական բոլոր փուլերին ապահովվել է իր մասնակցությունը, սակայն յուրաքանչյուր դատական նիստի տևողությունը եղել է բավականին կարճ /15 րոպե/, ինչպես նաև դատավորների կողմից իրենց լիազորությունների չարաշահման և կամայականության դրսևորման հետևանքով սահմանափակվել են դատարանում արտահայտվելու իր դատավարական իրավունքներն իրացնելու օրինական հնարավորությունները։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը, վիճարկելով նշյալ դրույթների սահմանադրականությունը, չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց
հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68- րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում,
դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,
դատաքննության արդյունքում դիմողի հանդեպ առաջացած անբարենպաստ հետևանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց ներկայացնելով այն հակասահմանադրականության վիճարկման քողի ներքո։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։
Առաջնորդվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, գտնում ենք, որ տվյալ դեպքում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Բացի դրանից, առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 որոշումը, որով ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող իր իրավական դիրքորոշումների շրջանակներում, այսինքն տվյալ դեպքում առկա է նաև դիմումի մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է ՍԴՈ-984 որոշումը։ Այդ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշյալ իրավադրույթի վերաբերյալ արձանագրել է, որ «... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի նորմի կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19, 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»։ ՀՀ Սահմանադրական դատարանի նշյալ որոշման հիման վրա կատարվեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը 26.11.2011 թվականի ՀՕ-269-Ն օրենքով ամրագրվեց հետևյալ կերպ. «Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ
քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»։ Այսինքն այս առումով առկա է գործի քննության մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմք։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7- րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Իրինա Եդիգարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
20 հունիսի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
