Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 931 — Ընդհանուր դրույթներ վճարման հանձնարարականներով հաշվարկների մասին 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 931AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 931 — Ընդհանուր դրույթներ վճարման հանձնարարականներով հաշվարկների մասին 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 931. Ընդհանուր դրույթներ վճարման հանձնարարականներով հաշվարկների մասին 1. Վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը, օրենքով կամ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով նախատեսված ժամկետում, փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով կամ սահմանված չէ բանկային գոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 931. Ընդհանուր դրույթներ վճարման հանձնարարականներով հաշվարկների մասին 1. Վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը, օրենքով կամ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով նախատեսված ժամկետում, փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով կամ սահմանված չէ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

2. Սույն պարագրաֆի կանոնները կիրառվում են տվյալ բանկում հաշիվ չունեցող անձի դրամական միջոցները բանկի միջոցով փոխանցելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ չի բխում այդ հարաբերությունների էությունից:

3. Վճարման հանձնարարականներով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել