«ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 11 հունվարի 2008թ. ՍԴԴԿՈ - | «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
11 հունվարի 2008 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Հ.Դանիելյանի և Ռ. Պապայանի
Քննության առնելով «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը (դիմողի ներկայացուցիչ՝ Հայկ Ալումյան)
ՊԱՐԶԵՑ
«Ռադիո Հայ» ՍՊԸ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ 2000թ. հոկտեմբերի 09-ի ՀՕ-97 օրենքի 53 հոդվածի 3-րդ մասի դրույթների սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը:
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
«Ռադիո Հայ» ՍՊԸ-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ 2000թ. հոկտեմբերի 09-ի ՀՕ-97 օրենքի 53 հոդվածի 3-րդ մասի «Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան ենթավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից» դրույթի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին:
ՐՈՒԹՅՈՒՆ
2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
