Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 32 — Պատասխանատվությունը մեղքի երկու ձեւերով հանցագործության համար Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 32 — Պատասխանատվությունը մեղքի երկու ձեւերով հանցագործության համար Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 32.Պատասխանատվությունը մեղքի երկու ձեւերով հանցագործության համար Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած դիտավորյալ հանցագործության համար, ապա անձն այդ հետեւանքների համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե նա նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս

Ամբողջ Տեքստ

Հոդված 32.Պատասխանատվությունը մեղքի երկու ձեւերով հանցագործության համար Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած դիտավորյալ հանցագործության համար, ապա անձն այդ հետեւանքների համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե նա նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, կամ չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, թեեւ տվյալ իրադրությունում պարտավոր էր եւ կարող էր նախատեսել դրանք: Այդպիսի հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված:

Գ Լ ՈՒ Խ 6

ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել