Մարկոսյան — ԵԴ1/0387/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հունվարի 27-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն շրջանների քննչական բաժնում ՀՀՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 12112423 քրեական վարույթը: 2023 թվականի հունվարի 27-ին Լյովա Ստյոպայի Մարկոսյանը ձերբակալվել է: 2023 թվականի հուլիսի 11-ին Լյովա Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել: 2024 թվականի փետրվարի 2
Ամբողջ Տեքստ
ՀՀՅԱԿ ԹՈ». ԵԴԼ/0387/01/24
ԱՐԱՏՏԱ ԱՖ
ՆԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Ասատրյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան
դատավորներ՝ Լ.Աբգարյան
Գ.Ստեփանյան
13 փետրվարի 2026 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Լյովա Ստյոպայի Մարկոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունվարի 27-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 12112423 քրեական վարույթը:
2023 թվականի հունվարի 27-ին Լյովա Ստյոպայի Մարկոսյանը ձերբակալվել է:
2023 թվականի հուլիսի 11-ին Լյովա Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել:
2024 թվականի փետրվարի 29ին քրեական վարույթը հաստատված
մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով մեղադրյալ Լյովա Մարկոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ, Լյովա Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նրա փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը, ն վերջնական պատիժ է սահմանվել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորճաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
3
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ, 84-րդ ն 335-րդ հոդվածների դրույթները, ինչպես նան ստորադաս դատարանի որոշմամբ տվյալ նորմերին տրված մեկնաբանությունները ն հիմնավորումները հակասում են Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքին:
Բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասի սանկցիայով նախատեսված համեմատաբար մեղմ պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում, ն տվյալ պատիժը նշանակելն ու այն պայմանականորեն չկիրառելը չի բխում վերաբերելի օրենսդրական իրավակարգավորումներից:
Միննույն ժամանակ, բողոք բերած անձը փաստել է, որ մեղադրյալը թեն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը ն միջնորդել է արագացված դատաքննություն, սակայն, ըստ էության չի հայտնել հանցագործության առարկա հրազենի ձեռքբերման աղբյուրը, դրա ապօրինի շրջանառության իրական նպատակը ն շարժառիթը, ուստի վերջինիս հետհանցավոր վարքագծի նշանակության ն քրեաիրավական ներգործության միջոցների ընտրության վրա դրա ազդեցության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:
5.. Բացի այդ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ կոնկրետ հանցավոր դրսնորման հանրային բարձրը վտանգավորության մասին ակնհայտ վկայում է
4
հանցագործության առարկան՝ մարտական նռնակը, որը գործադրման ն խոցման առանձնահատկություններով պայմանավորված առավե մեծ վտանգ է ներկայացնում:
Մասնավորապես, այդ մասին վկայում է Լ.Մարկոսյանի կողմից մարտական պաշտպանողական նոնակը պայուսակում պահելով ավտոմեքենայի բեռնախցիկում տեղափոխելու հանգամանքը, որը մեծացնում է հանցագործութան առարկա ռազմամթերքի ապօրինի գործադրման հավանականությունը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարաններն անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված ակնհայտ մեղմ պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նան ազատությունից զրկելու ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, ըստ այդմ էլ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն կիրառելու հարցին անդրադառնալիս, հաշվի չեն առել հանցավորի կողմից հանցանքի կատարման հանգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետնանքները:
6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը Լ.Մարկոսյանի նկատմամբ ակնհայտ մեղմ՝ կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը նշանակելու ն այն պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձնով պատիժ առանց պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքի պատասխանը.
7. Լ.Մարկոսյանի պաշտպան Ա.Ջուվանովան, վճռաբեկ բողոքի պատասխանում անդրադառնալով մեղադրյալի կողմից հանցագործության առարկայի ձեռքբերման աղբյուրի, դրա ապօրինի շրջանառության նպատակի ու շարժառիթի վերաբերյալ տեղեկություն չհայտնելու ն հետհանցավոր մտադրության մասին բողոքաբերի
5
փաստարկին, նշել է, որ տվյալ պարագայում առաջնորդվելով բողոքաբերի տրամաբանությամբ, խախտվում է մեղադրյալի լռելու իրավունքը, քանի որ դրանից օգտվելը մեկնաբանվում է ի վնաս նրա, հետնաբար այս փաստը չի կարող օգտագործվել մեղադրյալի դեմ ն պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմք դիտարկվել: Հետհանցավոր մտադրության մասին խոսելը նույնպես առարկայազուրկ է, քանի որ ազատության մեջ գտնվելու ընթացքում, Լ.Մարկոսյանը չի դրսնորել որնէ վարքագիծ, կամ չկա որնէ փաստական տվյալ, որով կհավաստվի նրա կողմից նոր հանցանք կատարելու հանգամանքը:
Բացի այդ, պաշտպան Ա.Ջուվանովան փաստել է, որ օրենսդիրը Լ.Մարկոսյանին վերագրվող արարքի համար որպես պատժի տեսակ, ի թիվսայլնի, նախատեսել է նան կարճաժամկետ ազատազրկումը, որն էլ կարող է պայմանականորեն չկիրառվել, այսինքն օրենսդիրը դա հնարավոր է համարել նան դիտավորությամբ կատարված հանցանքների համար:
Պաշտպանը, անդրադառնալով մարտական նռնակը պայուսակում դնելու ն մեքենայում պահելու պայմաններում դրա կիրառման հավանականության մեծացման վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, գտել է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի ն թե՛ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ, մեքենան համարվում է բնակարան ն այնտեղ մարտական նոնակը պահելը ն իր հետ տեղափոխելը կարող է վկայել ոչ թե հավանական կիրառության, այլ հակառակը՝ այն այլ անձանց կողմից կիրառելու վտանգը կանխելու նպատակի մասին:
Ամփոփելով, պաշտպանը փաստել է, որ հաշվի առնելով, որ Լ.Մարկոսյանի արարքում առկա չեն ծանրացնող հանգամանքներ, ընդհակառակը՝ առկա են մեղմացնող հանգամանքներ, հանցագործությամբ վնաս չի պատճառվել, անձը բնութագրվում է դրական, ինչպես նան այն, որ մեղադրյալը բազմիցս մասնակցել է մարտական գործողությունների, տիրապետում է զենքի, ռազմամթերքի հետ կապված անվտանգության կանոններին, մտադրություն չի ունեցել կիրառելու այդ նռնակը, ինչը նվազեցնում է, այլ ոչ թե բարձրացնում է արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
6
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա.Ջուվանովան խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը ն Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը թողնել անփոփոխ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Լյովա Մարկոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով՝ այն արարքի համար, որ «(...) (Ե)ա չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՇ գօրենքվ սահմանված հրազենի, ոազմամթերքի շրջանառություն իրականացնելու այն ձեռք բերելու ն պահելու իրավունք, ինչպես նան հրազենի ն ռազմամթերքի շրջանառություն իրականացեելու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձնակերպված համապապտաւսխան, թույլվվություն, դեռես քննությամբ չպարզված ժամանակահատվածում ն հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել, պահել ու" Բ-ին պատկանող «Նիսսան» մակնիշի ԵԲՈՅԳՑԻՔո»Ը հաշվառման համարանիշի մեքենայի բեռնախցիկում՝ իր պայուսակի մեջ պահել ն տեղավաղել ոազմամթերք հանդիսացող՝ «33» տեսակի պայթուցիչով գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական նոնակ, որը հայտնաբերվել ն վերցվել է 2023 թվականի հունվարի 27ին՝ ժամի 16:10ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում կատարված անձնական խուզարկությաւմի (...)»/:
10. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «/...) Արագացված վարույթ կիրառելու պայմաններում Դավարաննկ ապացուցված է համարում մեղադրյալ Լյովա Մարկոսյանին վերագրվող փատրական հանգամանքները (արարքը), այդ արարքի քրեական հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը, մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ, ինչպես նան գտնում է, որ մեղադրյալի արարքի նկավմամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգիքի 335-րդ հոդվածի Էին մասը:
ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 219:
7
Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամաւնքների հիման վրա Դատարանը գտնում է, որ Լյովա Մարկոսյանի անձր բնութագրող հանգամանքներ են դատվածություն չունենալը ն դրականորեն բնութագրվելը:
Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 7Օ-րդ հոդվածի 2րդ մասով, Դատարանը գտնում է, որ Լյովա Մարկոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել ներկայացված մեղադրանքում, իրեն լիովին մեղավոր ճանաչելը, ինքնախոսվտվանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե րոլոր մարտական գործողություններին Օ`մասնակցելը, մարտական հերթեւպահություն իրականացնելը:
Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Լյովա Մարկոսյանի
պատասխանավպվությունն ու պատիժը ծանրացնող` ՀՀ քրեական օրենսգիրքի 7էրդ հոդվածի Լին մասով նախատեսված հանգամանքներ առկա չեն:
Դատարանը գտնում է, որ կատարած հանցանքի համար մեղադրյալ Լյովա Մարկոսյանը ենթակա է պատժի:
Հաշվի առնելով Լյովա Մարկոսյանի կատարած հանցանքի հանգամանքները, երա անձի բնութագրող, պատասխանավպվություւթ ն պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանամվությունը ն պատիժը ծաւնրացնող հանգամանքի բացակայությունը, ՀՀ քրեական օրենսգիրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված մյուս հանգամանքները, ինչպես նան այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով որպես հիմնական պատիժ է նախատեսված նան կարճաժամկետ ազատազրկման ձնով՝ Դատարանը գտնում է, ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ հիմնական պատիժ պարք է նշանակել կարճաժամկետ ազատազրկում 2 (երկու ամիս ժամկետով Դատարանը միաժամանակ գտնում է, որ Լյովա Մարկոսյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հիմքերն ու անհրաժեշվությունը բացակայում են:
Դատարանը գտնում է, ոչ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հողվածի 3-րդ մասի կիրառմամբ Լյովա Մարկոսյանի նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման ձեով պատժին պետք է հաշվակցել սույն քրեական գործով 2023
8
թվականի հունվարի 27-ից մինչն 2023 թվականի հունվարի 29ր փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 3 (եեք) օրը ն որպես պատիժ պետք է թողնել կարճաժամկետ ազավազրկում՝ 1(մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկեվտվ:
Անդրադառնալով մեղադրյալ Լյովա Մարկոսյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցին Դատարանը հարկ է համարում նշել հետնեյալը.
(.) Մեղադրյալ Լյովա Մարկոսյանի կողմից իր նկատմամը նշանակված պատիժը կրելու հարցը լուծելիս Դատարանը հաշվի է առնում հետնյալ հանգամանքները`
- փյովա Մարկոսյանի կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին,
-Ւյովա Մարկոսյանի անձր բնութագրող, պաւտասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները:
Դատարանը կարնորություն է վփւալիս նան այն հանգամանքին, որ Լյովա Մարկոսյանը մասնակցում է մարտական հերթապահությանը:
Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55րդ հոդված, 2րդ մասով սատհմանված պավժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Լյովա Մարկոսյանի կողմից իր նկատմամի կարճաժամկետ ազատազիկման ձեով նշանակված պատիժը կրելու, հետնարար` ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ այղ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել (..)»-:
1. Վերաքննի. դատարանը 2024 թվականի հունիսի 10ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանը անդրադառնալով բողոքաբերի այն փասվարկին, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկեր ազատազիկման ձեով ապատիժ նշանակելով թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես Լյովա Մարկոսյանի նկատմամբ` նախկինում ազատազրկման ձնով պատիժ կրած լինելու պայմաններում չէր կարող նշանակվել կարճաժամկետ ազատազրկման ձնով պատիժ, ապաւ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում: 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 5154:
9
նշել, որ րար քրեական գործի նյութերի՝ մասնավորապես դատվածության մասին ձն 8 տեղեկանքի, Լյովա Մարկոսյանը 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով 5 փարի ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պատժի կրումից ազատվել է 1.09.2003թ-ին, նրա դատվածությունը մարված է, հետնաբար այն ինքնին չի կարող առաջացնել քրեաիրավական հետնանք, այղ թվում նան արգելք հանդիսանալ տվյալ դեպքում սույն գործով նրա նկատմամբ կարճաժաւմկետ ազատազրկման ձնով պատիժ նշանակելու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված կարճաժամկետ ազապտազրկմուն ձեռով պավփժ նշանակելու սահմանափակումը բացառապես վերաբերվում է նախկինում ազատազրկմաւն ձնով պատիժ կրած ն դատվածությունը չմարված պայմաններում նոր հանցանք կատարած անձանց նկապտմաեւմի պատիժ նշեւնակելուն, մինչդեո ինչպես վերը նշվեց տվյալ դեպքում մեղադրյալ Լյովա Մարկոսյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, իսկ դատվածության մարումը հանգեցնում է դրա հեմ. կապված քրեաիրավական հետնանքների վերացմանը, ուարի Վերաքննիչ դատարանը գտնում է, ոլ նշված սահմանավաւլկումը չի կարող կիրառվել մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամի, հետնաբար պեարք է արձանագրել, որ բողոքարերի փաստարկներն անհիմն են, Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լյովա, Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկեր ազատազիկման ձեով ապատիժ նշանակելով թույլ չի տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում:
Անդրադառնալով մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամի նշանակված կարճաժամկետ ազատազրկման ձեռով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաարարկներին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել հետեյալը.
(-.) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն գործով Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկազտմամը պատիժ նշանակելիս ն այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ իրավական վերլուծության Լ ենթարկել գործի կոնկրար հանգամանքները` նրա անձր բնութագրող փվյալները, պատասխանատվություն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` ներկայացված մեղադրանքում լիովին մեղավոր ճանաչելը,
10
ինքնախոստտվանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՀ սահմանների ապաշտպաւնության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին մասնակցելը, մարվտաւկան հերթապահություն իրականացնելը, ու ծանրացնող հանգաւմանքների բացակայությունը, ն նշված հանգամանքների հետ համադրված՝ գնահատելով նան մեղադրյալի կատարած հանցագործության բնույթր ն հանրային վտանգավորության ատրիճանը, խախտված հասարակական հարաբերության սատցիալական նշանակությունը, կատարված հանրորեն վտանգաւվոր արարքի ն դրա հանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամը հանցավորի դրսնորած հոգերանական վերաբերմունքը, վերջնական ճիշտ հեզության է հանգել այն մասին, որ մեղադրյալ Լյովա Մարկոսյանի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից նրան մեկուսացնելու:
Վերաքննի։` 6 դատարանի գնահատմամբ վերոգրյալ հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալ Լյովա Մարկոսյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորություն աստիճաւնը ն, որ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հեզության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու ն րար այդմ՝ հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացվելիությանը:
Այսինքն` Առաջին ատյանի դատարանի համոզվածությունն առ այն, որ մեղադրյալ մեղադրյալ Լյովա, Մարկոսյանի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, բխում է գործի օբյեկտիվ տվյալներից ու դրանց բազմակողմանի ն պատշաճ գնահատման արդյունքներից, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի հետնության հետ վերաքննիչ բողոքում բերված անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ, այն հիմնավոր չէ, ուստի բողոքաբերի պահանջը՝ մեղադրյալի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին, ենթակա չէ բրավարարմանլ...)»::
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Լյովա Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական 3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 109-112:
1
օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով կարճաժամկետ ազատազրկման ձնով պատիժ նշանակելու ն այն պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
3. ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Պատժի նպատակներն են՝ վերականգնել սոցիալական արդարությունը,
վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին ն կանխել
հանցագործությունները»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պապժի տեսեւկը ն չափր որոշվում են հանցագործությամը պատճառված վնասի բնույթով ն չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով ն նպատակներով, դիտավորությաւն կում անզգուշության տեսակով, պատասխանաւտվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող
հանգամանքներով ինչպե նան նշանակվող .պատժի՝ հանցավորի
վերասոցիալականացման ն իրավահպատակ վարքագծի ձնավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամի»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն` «Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա, փամփուշփեերի կամ դրա բաղկացուցիչ մասերի), դիա հիմնական բաղկացուցիչ մաս, ոազմամթերք, ակոսավտղ հրազենի փամփուշվ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝
պատժվում է ազավության սահմանափակմամը` առավելագույնը երեք փարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազափազրկմամի` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Վճռաբեկ դատարանը նշանակված պատժի արդարության ն համաչափության հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներով: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշանակված պատժի " Տես Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալարյանի զործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:
12
արդարութան ն համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուամճէտ ուսանո զ) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ պատժի արդարությունը դրսնորվում է հանցագործության ն քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) լթհամաչափութան ապահովմամբ: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը ն հանցավորի անձը կոնկրետ են: Հետնաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձնավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի», հանցավորի անձի, պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա՝ ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Լյովա Մարկոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով՝ այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ու մեքենայի բեռնախցիկում իր պայուսակի մեջ, պահել ն տեղափոխել է ռազմամթերք հանդիսացող` «73ՔԼԽ» տեսակի պայթուցիչով գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական նռնակ::
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձնով պատիժը նշանակելիս ն այն կրելու 5 Տե՛ս, տաոնչ ուառոճւ, Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/1, Արմեն: Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/8, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարանամ: Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լ-ի թիվ ԵԷԴ/0149/01/8, Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/0112, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/01917/0114 ն Ռուզաննա Գնորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
3
նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում մեղադրյալի կողմից կատարված հանցանքի՝ միջին ծանրության
հանցագործությունների շարքին դասվելը, նրա անձը բնութագրող տվյալները՝ դատվածություն չունենալը ն դրականորեն բնութագրվելը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները` իրեն լիովին մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՇ սահմաննեի պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն իրականացնելը, ինչպես նան պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Նշված հանգամանքների հաշվառմամբ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Լ.Մարկոսյանի կողմից իր նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձնով նշանակված պատիժի կրելու՛:
- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հիշյալ եզրահանգմանը, ընդգծել է, որ մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ն այն կրելու սպատակահարմարության հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները՝ նրա անձը բնութագրող տվյալները,
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ ներկայացված մեղադրանքում լիովին մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՇ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն իրականացնելն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ն նշված հանգամանքների հետ համադրված՝ գնահատելով նան մեղադրյալի կատարած հանցագործության բնույթը ն հանրային վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական
նշանակությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը, վերջնական ճիշտ հետնության է հանգել այն մասին, որ մեղադրյալ 7 Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:
14
Լյովա Մարկոսյանի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից նրան մեկուսացնելու:
159.` Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով պատժի նշանակման համաչափութան վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո, ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով Լ.Մարկոսյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նան պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձնով պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններին:
16. Հետնաբար Լ.Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով կարճաժամկետ ազատազրկման ձնով պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:
17. Միննույն ժամանակ, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից
Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության վերաբերյալ բողոքաբերի փաստարկին ն հիմք ընդունելով հրազենի ն ռազմամթերքի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք, կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքների վերաբերյալ նախադեպային իրավունքը՝, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ ն պատշաճ վերլուծության չեն ենթարկել այնպիսի 8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
5 Տե՛ս, մութ ճԱզ, Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16- ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արպոակ Հակոբյանի գործով 2022 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0090/01/20, Հարությու: Իականդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴՄ/777/01/23 ն Երվանդ Պետրոսյանի գործով 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ ԵԴ/1946/01/21 որոշումները:
15
հանգամանքներ, ինչպիսիք են վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքի բնույթը, հանցագործության եղանակն ու հանգամանքները, ինչպես նան ձեռք բերված ռազմամթերքի տեսակն ու հատկությունները:
Այսպես, մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության տեսանկյունից նախ գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Լ.Մարկոսյանին մեղսագրվում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մեկից ավելի արարքների կատարում, այն է՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելը պահելը ն տեղափոխելը (փոխադրելը): Մասնավորապես, Լ.Մարկոսյանը քննությամբ չպարզված ժամանակահատվածում ն
հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել, մեկ այլ անձի մեքենայի բեռնախցիկում՝ իր պայուսակի մեջ, պահել ն տեղափողել է ռազմամթերք հանդիսացող՝ «33ՔԼԻ/1» տեսակի պայթուցիչով գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական նռնակ:
Բացի այդ, դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել ապօրինի շրջանառվող ռազմամթերքի տեսակն ու հատկությունները (ձեռքի մարտական նոնակ), ինչն էականորեն բարձրացնում է ոջ միայն կատարված արարքի, այլն հանցավորի անձի վտանգավորության աստիճանը:
18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժ`՝ Օ։»պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Լ.Մարկոսանի նկատմամբ նշանակված պատիժ` փաստացի կրելու
անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձնով նշանակված պատիժը
պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն
16
նվազեցնում մեղադրյաի կամ նրա կատարած արարքի հանրային
վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
19. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով կարճաժամկետ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադամ դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
20. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:
Հետնաբար անհրաժետ է Լ.,Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ
ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ)լքամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Լ.Մարկոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
17
ՈՐՈՇԵՑ
1. Լյովա Ստյոպայի Մարկոսյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը փոփոխել:
Լյովա Ստյոպայի Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով կարճաժամկետ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Լյովա Ստյոպայի Մարկոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ւ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0387/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
