ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 16 — Դատախազական հսկողությունը 1.
Ամփոփում
Հոդված 16. Դատախազական հսկողությունը 1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ «Դատախազության մասին» օրենքով սահմանված կարգով։ 2. «Դատախազության մասին» օրենքով սահմանված դեպքերում օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Դատախազական հսկողությունը 1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ «Դատախազության մասին» օրենքով սահմանված կարգով։
2. «Դատախազության մասին» օրենքով սահմանված դեպքերում օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ապա դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու կամ վերացնելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին, իսկ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ՝ Քրեակատարողական ծառայություն) գործող տեղաբաշխման հանձնաժողովի դեպքում՝ Քրեակատարողական ծառայության պետին: Սույն մասով նախատեսված գործողությունը դատախազն իրականացնում է ակտի ստացման պահից մեկ ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված գործողությունը դատախազն իրականացնում է միայն մեկ անգամ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ակտը վերանայելու և այն անփոփոխ թողնելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կարող է ակտը վերացնելու միջնորդագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության կամ պաշտպանության նախարարին, որը միջնորդագիրն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, վերջնականապես լուծում է հարցը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
