ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 326 — Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և վերադաս հրամանատարի հաստատած` գնդի մարտական պատրաստականության բերման պլան
Ամփոփում
Հոդված 326. Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և վերադաս հրամանատարի հաստատած` գնդի մարտական պատրաստականության բերման պլանով: Պլանում պետք է նախատեսված լինեն` -գնդի մարտական պատրաստականության բերման ազդարարման և ղեկավարման կարգը (ուրվագիծը), -մարտական տագնապ հայտարարելու, ստորաբաժանումները ծանուցելու իրավունք ունեցող անձի պաշտոնը, կոչումը, անունը և ազգանունը, ինչպես նաև սպաների
Ամբողջ Տեքստ
Հոդված 326. Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և վերադաս հրամանատարի հաստատած` գնդի մարտական պատրաստականության բերման պլանով: Պլանում պետք է նախատեսված լինեն` -գնդի մարտական պատրաստականության բերման ազդարարման և ղեկավարման կարգը (ուրվագիծը), -մարտական տագնապ հայտարարելու, ստորաբաժանումները ծանուցելու իրավունք ունեցող անձի պաշտոնը, կոչումը, անունը և ազգանունը, ինչպես նաև սպաների, ենթասպաների և պայմանագրային զինվորական ծառայության անցած այլ զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը, -գնդի մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումները, -գնդի մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանները և գնդի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաև ելման բնագծերը, երթուղիների և զբաղեցման ու տեղաբաշխման կարգը, -գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը և անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը, -համակողմանի ապահովման միջոցառումները, -մարտական դրոշի դուրսբերման կարգը, -զինամթերքի, պարենի և նյութական այլ միջոցների բեռնման ու մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանների դուրսբերման կարգը, -գնդի տագնապով վերկացի և ստորաբաժանումների մարտական կիրառման (կենտրոնացման) շրջաններ դուրս բերելու պարետային ծառայության կազմակերպումը: Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է սահմանվել այն զորամասերի ցանկը, որոնցում մարտական տագնապով վերկացի կարգ կարող է չնախատեսվել և մարտական տագնապով վերկաց չիրականացվել: (326-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն, լրաց .
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
