ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 96 — Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները 1.
Ամփոփում
Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված քանակը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև «Սահմանափակ պատասխ
Ամբողջ Տեքստ
Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված քանակը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման: 2. (մասն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-161-Ն) (96-րդ հոդվածը խմբ. 21.12.10 ՀՕ-217-Ն, փոփ.
12.09.19 ՀՕ-161-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
