Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6110 հուլիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հուլիսի 2013թ. ՍԴԱՈ - 61 | «ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն գործի դատաքննության նախապատրաստման փուլում ակնհայտ դարձավ, որ դիմումում բարձրացված հիմնախնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 12.09.2012թ. և 27.02.2013թ. ուժի մեջ մտած վճիռներով գտել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է մարդկանց կոնվենցիոն իրավունքները չերաշխավորելով բարոյական վնասի փոխհատուցումը։

Այդ վճիռների կայացումից հետո ՀՀ Ազգային ժողովն օրենսդրական որևէ փոփոխություն չի նախատեսել, ինչի մասին վկայում են նաև սույն գործով պատասխանողի ներկայացրած բացատրությունները։ Միաժամանակ, ՀՀ դատական պրակտիկան շարունակում է մերժել նման հայցադիմումների քննությունը պատճառաբանելով իրավակարգավորման բացի առկայությունը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը թերանում է իր միջազգային պարտավորությունների կատարման հարցում։

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջները ՀՀ սահմանադրական դատարանը

ա) գտնում է, որ անհրաժեշտ է հետաձգել սույն գործի դատաքննությունը ակնկալելով Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի հիշյալ վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա հիմնախնդրի անհետաձգելի իրավական կարգավորում,

բ) նպատակահարմար է համարում հանձնարարել գործով զեկուցող ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Մ. Թոփուզյանին սույն հիմնահարցի վերաբերյալ առավել համակողմանի ուսումնասիրել միջազգային իրավակարգավորման և սահմանադրական արդարադատության փորձը այս հարցով ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները հստակեցնելու համար։

Ելնելով վերոշարադրյալից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. Հետաձգել «Քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը և այն սկսել 2013թ. նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին։

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ սահմանադրական դատարանի 30.04.2013թ. ՍԴԱՈ-38 աշխատակարգային որոշման 1-ին կետը գործի դատաքննությունն սկսելու օրվա և ժամի մասով։

3. Սույն գործով պատասխանող կողմից պահանջել մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը ՀՀ սահմանադրական դատարանին տեղեկատվություն տրամադրել հիմնախնդրի իրավական կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող հնարավոր քայլերի մասին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 հուլիսի 2013 թվականի

ՍԴԱՈ-61

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հուլիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-61
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել