Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 47 — Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի ակտիվների ներդրումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 47AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 47 — Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի ակտիվների ներդրումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 47. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի ակտիվների ներդրումը 1. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում: 2. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը կարող է հանդես գալ վենչուրային ֆոնդի տեսքով, եթե ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի նոր ստեղծված կամ զարգացման

Ամբողջ Տեքստ

Հոդված 47. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի ակտիվների ներդրումը 1. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում:

2. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը կարող է հանդես գալ վենչուրային ֆոնդի տեսքով, եթե ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի նոր ստեղծված կամ զարգացման վաղ փուլում գտնվող կազմակերպությունների թողարկած կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում` այդ կազմակերպությունների աճի, զարգացման կամ դրանց թողարկած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրելու նպատակով:

3. Ֆոնդի ձեռք բերած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրվելու հետևանքով սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված նվազագույն սահմանաչափի խախտման դեպքում այդ արժեթղթերը ֆոնդի կողմից ենթակա են օտարման մեկամսյա ժամկետում` մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված սահմանաչափի պահանջի ապահովումը:

4. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը (այդ թվում` վենչուրային ֆոնդը) համարվում է որակավորված ներդրողների ֆոնդ: (47-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել