Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եղնուկյան — ԵԷԴ/0039/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Եղնուկյան — ԵԷԴ/0039/01/17

Վճռաբեկ դատարանԵԷԴ/0039/01/1710 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործի դատական քննության ընթացքում՝ 2022 թվականի մայիսի 12-ի նիստում, արձանագրային 2 որոշմամբ մերժել է ամբաստանյալ Կարո Հակոբի Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ.Հայրապետյանի միջնորդությունը: 2. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ պաշտպան Տ.Շայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննու

Ամբողջ Տեքստ

8». ՀՏ:

«ԹՎԵԽՈՒՆ ի

| ԱԱ, ԵԷԴ/0039/01/7

ՄՏ 2 Տ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան

10 հոկտեմբերի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Լ.ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3ի որոշման դեմ Կարո ՇՀակոբի Եղնուկանի պաշտպան Տ.Շայրապետյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործի դատական քննության ընթացքում՝ 2022 թվականի մայիսի 12-ի նիստում, արձանագրային

2

որոշմամբ մերժել է ամբաստանյալ Կարո Հակոբի Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ.Հայրապետյանի միջնորդությունը:

2. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ պաշտպան Տ.Շայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` բողոքարկվող դատական ակտը վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Տ.Հայրապետյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 40-րդ, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 4րդ արձանագրության 2-րդ հոդվածները, գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի խախտում, որով զրկել է Կ.Եղնուկյանին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից:

Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով իրավամեկնաբանման 4:4ք725510ռ Առատ կանոնը, գտել է, որ սույն գործով սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Բացի այդ, ըստ բողոքաբերի, բողոքարկված դատական ակտը չի կարող բողոքարկվել դատավճռի հետ միասին, քանի որ դատավճիոը կարող է կայացվել մի քանի տարի անց, որի դեպքում սահմանահատումների արգելքի կապակցությամբ բողոքարկումը կլինի ոջ արդյունավետ:

5. Բողոքաբերը գտել է նան, որ դատարանն անհիմն սահմանափակել է Կ.Եղնուկյաանի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Մասնավորապես, 2019 թվականին

' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարզով:

3

Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելուց հետո, նոր որոշում չկայացնելու ն դրա մասին չտեղեկացնելու պայմաններում, առանց անհրաժեշտության ն պատճառաբանության կրկին կիրառել է արգելքը, այդպիսով թույլ տալով լիազորությունների չարաշահում ն օրենքով չնախատեսված լիազորության կիրառում:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը ն գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության կամ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը ն որոշում կայացնել Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության փուլում քննարկելով ամբաստանյալ Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ.Հայրապետյանի միջնորդությունը, մերժել է այն, նշելով, որ գործի քննության ներկա փուլում Դատարանը գտնում է, որ հնարավոր է Կ.Եղնուկյանը հետագա դատական նիստերին ներկայանալուց խուսափի, ուստի անհրաժեշտ է պահպանել սահմանահատումների արգելքը:

8 Վերաքննի, Օ։»դատարանը,։ առանց քննութան թողնելով պաշտպան Տ.Շայրապետյանի վերաքննիչ բողոքը, նշել է. «(...) նչպես հետնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.Լրդ հոդվածի՝ վերի մեջբերված դրույթների ուսումնաւսիրությունից, դրանցով առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի սահմանահատումների նկատմամբ արգելքը վերացնելու միջնորդությունը վարույթն իրականացնող դատարանի կողմից մերժելու վերաբերյալ որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ: Միննույն ժամանակ, նշված հոդվածի 8-րդ կետի լույսի ներքո հարկ է նան արձանագրել, որ ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի որնէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ այդ որոշման ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

7Տե՛ս քրեական զործ, հավելված, թերթեր 8-9:

4

բողոքարկելու հնարավորություն: Ուարի կիրառելով մեկնաբանման 61քո6590ռ առաչ կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որնէ փարը չներառելը պետք է մեկնաբանել դրա րացառման իմաստով՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին այդ դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ (...)»::

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Տ.Շայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը:

10. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 376.-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն րավ Լության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դավփարանների` գործն րար Լության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երը գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախպտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտր խաթարում է արդարադատությաւն րուն էությունը.

2.1) առաջին ատյանի դատարանների` գործն րար էության լուծող օրինական ուժի մեջ մած դատական ակտերի՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.

3 Տե՛ս քրեական գործ, հավելված, թերթեր 26-28:

5

4) առաջին ատյանի դափարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, մտվտխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում խուզարկության, առգրեւվման, բժշկական հաարատությունում անձանց տեղավորման, ինչպես նան նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխավտղի լիազորությունների կասեցման վերաբերյալ որոշման իրաւվաչափությունը հաարապելու մասին որոշումները.

5) առաջին ատյանի դատարանի` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզաւկաւն գործողություններ իրականացնող մարմինների որոշումների նե գործողությունների (անգործության) դեմ րողոքների կապակցությամի կայացված որոշումները.

6) հանձնման մասին դապտարաունի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սւյն օրենսգրքով նախափեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:

1. Վճռաբեկ դատարանը, Արամ Արաբյանի գործով կայացված որոշմամբ, վերլուծության ենթարկելով սույն որոշման նախորդ կետով մեջբերված քրեադատավարական նորմն արձանագրել է հետնյալը՝ «(.) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ինչպես մեջբերված, այնպես էլ որնէ այլ հոդվածով դատական քննության փվաւլում կայացված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերացնելու կամ այն վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ:

Կիրառելով մեկնաբանման օռքոաջջօո ամսչ կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որնէ փարը չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դավփական քննության ընթացքում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը, մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությու, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, Աւյսինքն՝ այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ:

6

Վճռարեկ դատարանի գնահատմամբ, գործի դատական քննության փուլում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորության բնաւցակայությունը պայմաւնավորված է փվյալ խափանման միջոցի՝ անձի իրավունքների նկատմամի նվազ միջամտության աստիճաւնով, ինչպես նան վերադաս դատական ատյանի կողմից առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի քննության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու անհրաժեշտությամը:

(-.) Ընդ որում հարկ է նկատել, որ վերոնշյալ դիրքորոշումը բխում է նան 2021 թվականի հունիսի 50-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի կարգավորումներից: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 352-րդ հոդվածը սահմանելով դավփական վերանայման կառուցակարգերը ն դրանցում ինդգիկված բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը` դատական քննության փուլում բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորություն չի նախատեսում այդպիսով պահպանելով վերոնշյալ որոշումների վերաքննիչ բողոքարկման առարկա չհանդիսանալու մոտեցումը (:-.)»::

12. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ ՀՇ Մահմանադրական դատարանի ՍԴՌ-11690 որոշմամբ:, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ Լուսինե Կարապեվյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հնարավորությանը:

3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ՝

4 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արամ Արաբյանի գործով 2023 թվականի օգոստոսի 25-ի թիվ ԵԴ/0040/01/21 որոշումը:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1690 որոշումը:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ /ուսինե Կարապեւրյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ

ԿԴՉ/0009/11/19 որոշումը:

7

- Առաջին ատյանի դատարանը, դատական քննության ընթացքում, 2022 թվականի մայիսի 12-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալ Կ.Եղնուկյանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ.Հայրապետյանի միջնորդությունը:

- ՝`Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 3ին պաշտպան Տ.Շայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության::

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը, այնպես էլ այդ խափանման միջոցի կիրառման հետնանքը հանդիսացող՝ սահմանահատումների արգելքի վերացման միջնորդությունը մերժելու մասին որոշումը դատական քննության փուլում չեն հանդիսանում վերաքննիչ բողոքարկման առարկա:

Ուստի, Վերաքննիչ դատարանը, Կ.Եղնուկյաանի սահմանահատումների արգելքը վերացնելու մասին պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով հանգել է իրավաչափ հետնության՝ կայացնելով հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ:

15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Կ.Եղնուկյանի պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն իրավաչափ է:

16. Նման պայմաններում, ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զրկված է բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում մեջբերված փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունկլով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

7 Տես սույն որոշման 7-րդ կետը:

Ց Տես սույն որոշման 8-րդ կետը:

8

Ելնելով վերոգրյալի ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163ր ն 11-րդ հոդվածներով, ՃՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1 րդ, 418.Լ-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Կարո Հակոբի Եղնուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունեով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԷԴ/0039/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել