ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 85 — Կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու և սնանկության հիմքերով կառավարչի լուծարումը 1.
Ամփոփում
Հոդված 85. Կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու և սնանկության հիմքերով կառավարչի լուծարումը 1. Սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կառավարչի լուծարման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով և 79-84-րդ հոդվածներով սահմանված դրույթները: Ընդ որում, կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճան
Ամբողջ Տեքստ
Հոդված 85. Կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու և սնանկության հիմքերով կառավարչի լուծարումը 1. Սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կառավարչի լուծարման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով և 79-84-րդ հոդվածներով սահմանված դրույթները: Ընդ որում, կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում, որի վրա էլ դրվում է սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը:
2. Կառավարչի սնանկության հետևանքով նրա լուծարման կարգը և կառավարչի անվճարունակության և սնանկության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: (85-րդ հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-176-Ն) (հոդվածը 03.07.26 ՀՕ-375-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) Բ Ա Ժ Ի Ն 5 ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆԸ Գ Լ ՈՒ Խ 14 ՊԱՀԱՌՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
