ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 268 — Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը 1.
Ամփոփում
Հոդված 268. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը 1. Ինսայդերի կողմից ներքին տեղեկության հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք կամ կրիպտոակտիվ գնելը կամ վաճառելը կամ ներքին տեղեկության ապօրինի տրամադրումը երրորդ անձին, որի արդյունքով ստացվել է մանր չափերի շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 268. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը 1. Ինսայդերի կողմից ներքին տեղեկության հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք կամ կրիպտոակտիվ գնելը կամ վաճառելը կամ ներքին տեղեկության ապօրինի տրամադրումը երրորդ անձին, որի արդյունքով ստացվել է մանր չափերի շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` 1) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) որի արդյունքով ստացվել է խոշոր չափի շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` 1) որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից, 2) որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) որի արդյունքով ստացվել է առանձնապես խոշոր չափերի շահույթ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում մանր չափ է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):
6. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը): (268-րդ հոդվածը լրաց.
29.05.25 ՀՕ-183-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
