ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 372 — Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը 1․Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե՝ 1) գործի փաստական հանգաման
Ամփոփում
Հոդված 372. Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը 1․Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե՝ 1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին. 2) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը. 3) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը. 4) առկա է քրեադատավարական օրենքի էական խա
Ամբողջ Տեքստ
Հոդված 372. Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը 1․Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե՝ 1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին. 2) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը. 3) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը. 4) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում. 5) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և մեղադրյալի անձին. 6) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
