Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — Հանրաքվե անցկացնելու արգելքը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 6AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — Հանրաքվե անցկացնելու արգելքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը 1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը: 2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմակա

Ամբողջ Տեքստ

Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը 1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:

2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:

3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են իրավունքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ 12 ժամվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ:

4. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեն չի անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով, կարող է ուժը կորցրած ճանաչվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, ապա հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով: (6-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-303-Ն) (03.06.20 ՀՕ-303-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 2 ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել