ԱՐԱՅԻԿ ԶԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 29 օգոստոսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՅԻԿ ԶԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
29 oqnuunnuh 2008 р.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի և Վ.Պողոսյանի
Քննության առնելով Արայիկ Զալյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացի Արայիկ Զալյանը 21.08.2008թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Ա. Զալյանի դիմումը` ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽ
/ ՔԱՐՏՈՒՂԱ =
ՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱԴՐԱԿԱՆ
4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
