ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 192 — Զուգարանները սարքավորվում են 10-12 մարդուն մեկ միզարանի և զուգարանակոնքով (անցքով) մեկ փակվող խցիկի հաշվարկով: Զուգարանները պետք է պահվեն մաքուր վիճակում, ամեն օր ախտահանվեն և ունե
Ամփոփում
Հոդված 192. Զուգարանները սարքավորվում են 10-12 մարդուն մեկ միզարանի և զուգարանակոնքով (անցքով) մեկ փակվող խցիկի հաշվարկով: Զուգարանները պետք է պահվեն մաքուր վիճակում, ամեն օր ախտահանվեն և ունենան լավ օդափոխություն և լուսավորություն: Դրանց մաքրման համար անհրաժեշտ գույքը պահվում է հատկացված հատուկ տեղում (պահարանում): Զուգարանների մաքրության հսկողությունը դրվում է ստորաբաժանումների ավագների, վաշտերի սանհրահանգիչների և հերթապահների վրա: Դրսի զուգարա
Ամբողջ Տեքստ
Հոդված 192. Զուգարանները սարքավորվում են 10-12 մարդուն մեկ միզարանի և զուգարանակոնքով (անցքով) մեկ փակվող խցիկի հաշվարկով: Զուգարանները պետք է պահվեն մաքուր վիճակում, ամեն օր ախտահանվեն և ունենան լավ օդափոխություն և լուսավորություն: Դրանց մաքրման համար անհրաժեշտ գույքը պահվում է հատկացված հատուկ տեղում (պահարանում): Զուգարանների մաքրության հսկողությունը դրվում է ստորաբաժանումների ավագների, վաշտերի սանհրահանգիչների և հերթապահների վրա: Դրսի զուգարանները սարքվում են բնակելի շինություններից, ճաշարաններից, հացի փռերից (հացի գործարաններից) 40-100 մ հեռավորության վրա` անջրանցիկ հորերով: Հյուսիսային շրջաններում այդ հեռավորությունն ավելի փոքր կարող է լինել: Դրսի զուգարան տանող արահետները գիշերային ժամերին լուսավորվում են: Անհրաժեշտության դեպքում (գիշերվա համար) տարվա ցուրտ եղանակներին հատուկ առանձնացված շինություններում սարքվում են միզարաններ: Զուգարանների հորերը ժամանակին մաքրվում և ախտահանվում են:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
