ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 684.4 — Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները 1.
Ամփոփում
Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները 1. Լիզինգի պայմանագիրն օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքը լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ: 2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը և ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաև կատարել լիզինգի առարկայի հիմնակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները 1. Լիզինգի պայմանագիրն օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքը լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ:
2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը և ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաև կատարել լիզինգի առարկայի հիմնական և ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:
3. Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
