Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 201.1 — Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 201.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 201.1 — Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 201.1. Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից (վերնագիրը խմբ. 03.05.23 ՀՕ-160-Ն ) 1. Գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի (այսուհետ՝ աշակերտ) մասնագիտական ուսուցումը մինչև հինգ ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով վարձատրություն՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 201.1. Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից (վերնագիրը խմբ. 03.05.23 ՀՕ-160-Ն ) 1. Գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի (այսուհետ՝ աշակերտ) մասնագիտական ուսուցումը մինչև հինգ ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով վարձատրություն՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

2. Մասնագիտական ուսուցման հետ կապված՝ գործատուի և աշակերտի հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` աշակերտի պայմանագիր), որը ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Մասնագիտական ուսուցումից հետո գործատուի մոտ աշխատանքի ընդունվելուց հրաժարվելու կամ աշխատանքի ընդունվելուց հետո աշակերտի պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում մասնագիտական ուսուցում անցած անձը գործատուի պահանջով պարտավոր է աշակերտի պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններով գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը:

4. Մասնագիտական ուսուցման ընթացքում աշխատանքի ընդունվող անձի վրա տարածվում են սույն օրենսգրքով սահմանված՝ աշխատաժամանակի առավելագույն տևողության, ինչպես նաև հանգստանալու և սնվելու համար ընդմիջման, ամենօրյա (միջհերթափոխային) և ամենշաբաթյա անընդմեջ հանգստի նվազագույն տևողությունների մասին պահանջները: (201.1-ին հոդվածը լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն, խմբ.

22.06.15 ՀՕ-96-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն ) (22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել