ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 208 — Անձին տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը 1.
Ամփոփում
Հոդված 208. Անձին տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը 1. Անձին՝ նրա իրավունքներին կամ օրինական շահերին առնչվող փաստաթուղթ կամ այլ տեղեկություն իրավասու անձի կողմից ապօրինի չտրամադրելը կամ անձին այդ փաստաթուղթը կամ տեղեկությունն ապօրինի ոչ լրիվ կամ աղավաղված տրամադրելը, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին կամ օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատան
Ամբողջ Տեքստ
Հոդված 208. Անձին տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը 1. Անձին՝ նրա իրավունքներին կամ օրինական շահերին առնչվող փաստաթուղթ կամ այլ տեղեկություն իրավասու անձի կողմից ապօրինի չտրամադրելը կամ անձին այդ փաստաթուղթը կամ տեղեկությունն ապօրինի ոչ լրիվ կամ աղավաղված տրամադրելը, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին կամ օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
