ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443 — Իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչը 1.
Ամփոփում
Հոդված 443. Իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչը 1. Իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչն այն փաստաբանն է, որն իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի հրավերով իրականացնում է իրավաբանական անձի պաշտպանությունը: 2. Լիազոր ներկայացուցիչն ունի պաշտպանի բոլոր իրավունքները և կրում է նրա պարտականություններն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել իր նկատմամբ: 3. Սույն օրենսգրքի 68-րդ կամ 72-ր
Ամբողջ Տեքստ
Հոդված 443. Իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչը 1. Իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչն այն փաստաբանն է, որն իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի հրավերով իրականացնում է իրավաբանական անձի պաշտպանությունը:
2. Լիազոր ներկայացուցիչն ունի պաշտպանի բոլոր իրավունքները և կրում է նրա պարտականություններն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել իր նկատմամբ:
3. Սույն օրենսգրքի 68-րդ կամ 72-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով լիազոր ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով նրան վարույթից հեռացնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին առաջարկում է հրավիրել այլ լիազոր ներկայացուցիչ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
