Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2322 դեկտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 դեկտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 23 | ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

22 դեկտեմբերի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Անուշ Հովհաննիսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Անուշ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 8, 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել 2000 թվականի օգոստոսի 9-ի ՀՀ մաքսային օրենսգրքի մինչև 05.12.2012թ.- ը եղած և գործող խմբագրությամբ 95 հոդվածի 1-ին մասի, 86 հոդվածի, 128 հոդվածի 1-ին մասի, 134 հոդվածի և 96 հոդվածի 2-րդ մասի նորմերը»։

1. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ «…կիրառված իրավական նորմերը ակնհայտորեն չեն բավարարել իրավական որոշակիության պահանջները», ինչի արդյունքում, ըստ դիմողի, խախտվել է իր սեփականության իրավունքը, որի իրացումը շարունակաբար խոչընդոտվում է իր գույքն օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու անհնարինության պատճառով, և որ վիճարկվող դրույթների անհստակ, ոչ որոշակի ձևակերպված լինելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջներին։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող են դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Այն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որում սահմանված են ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։

Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 86- րդ հոդվածի, 128-րդ հոդվածի 1-ին մասի, 134-րդ հոդվածի և 96-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները վերջնական դատական ակտով չեն կիրառվել իր նկատմամբ։ Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ գործը քննության ընդունվել չի կարող։

Միաժամանակ, սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթներից ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի և 96-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1176, 02.12.2014թ.)։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Անուշ Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

22 դեկտեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 դեկտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել