«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-142)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 հուլիսի 2021թ. ՍԴԱՈ - 142 | «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի միավորված գործի դատաքննությունն սկսել 2021 թվականի հուլիսի 9-ին ժամը 11.00-ին:
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի միավորված գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանին:
4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա միավորված գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի միավորված գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավել ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին:
7. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի հիման վրա պահանջել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից` Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2021 թվականի հուլիսի 6-ի ժամը 18.00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել). ա/ ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած որոշումը, բ/ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանների վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների /բողոքների/ քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, գ/ ամփոփ տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող` ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն առանձին-առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների որքա՞ն անդամ, քարտուղար և նախագահ են ունեցել, ինչպես նաև քանի՞ վստահված անձ են ունեցել, դ/ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ներկայացուցիչներից քանի՞սն են հատուկ կարծիքով ստորագրել քվեարկությունների արդյունքների արձանագրությունները, քանի՞սն են ներկայացրել քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ, քանի՞սն են օրենքով սահմանված կարգով պահանջել անվավեր ճանաչել կոնկրետ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, ե/ տեղեկատվություն միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների վերաբերյալ: Մասնավորապես` ի՞նչ կազմակերպություններ ներկայացնող և քանի՞ դիտորդներ են մասնակցել տվյալ առաքելությունն իրականացնելու գործին, քանի՞ ընտրական տեղամասում են նրանք դիտարկում կատարել:
8. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի հիման վրա պահանջել.
ա/ ՀՀ դատախազությունից` Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2021 թվականի հուլիսի 6-ի ժամը 18.00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ դատախազության իրավասության շրջանակներում ձեռնարկած միջոցների, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկատվություն, բ/ ՀՀ դատական դեպարտամենտից` Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2021 թվականի հուլիսի 6-ի ժամը 18.00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել)` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին առնչվող դատական ակտերը, գ/ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից` Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2021 թվականի հուլիսի 6-ի ժամը 18.00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել)` ամփոփ տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին առնչվող` ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ, դ/ ՀՀ քննչական կոմիտեից` Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2021 թվականի հուլիսի 6-ի ժամը 18.00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել)` ամփոփ տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին առնչվող` ՀՀ քննչական կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ, ե/ ՀՀ ոստիկանությունից` Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2021 թվականի հուլիսի 6-ի ժամը 18.00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ամփոփ տեղեկանք` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին առնչվող` ՀՀ ոստիկանության իրավասության շրջանակներում արձանագրված իրավախախտումների ու դրանց առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ, զ/ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից` Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2021 թվականի հուլիսի 6-ի ժամը 18.00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ամփոփ տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման հարցի առնչությամբ Հանձնաժողովի կողմից տեսալսողական ծառայություն մատուցողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
4 հուլիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-142
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-142
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
